Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Wide view of the Hall during the opening of the meeting. 86th plenary meeting Election of five non-permanent members of the Security Council [item 112(a)] (a) By-election (A/71/896) (b) Election of five non-permanent members of the Security Council

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի բացումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վարչապետը ելույթ կունենա նիստի շրջանակներում, թե այս անգամ նա հանդես կգա միայն ունկնդրի դերում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Փաշինյանն անգլերեն և ֆրանսերեն լեզուներով պատմել է Հայաստանում «թավշյա հեղափոխության» մասին, և ապացուցել է «արևմտյան գործընկերների», որ «Հայաստանը հասել է ժողովրդավարության նոր մակարդակի»: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ՝ զբաղվածության պատճառով: Մինչ այսօր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ չի հանդիպել նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ օգոստոսի 22-ին տեղի ունեցած Կառավարության նիստից հետո։ Այն մասին, թե արդյոք Փաշինյանը կհանդիպի այս տարի Դոնալդ Թրամփի հետ, Հայաստանի արտգործնախարարը չի կարողացել պատասխանել լրագրողներին՝ բացատրելով, որ Վարչապետի այցի օրակարգը դեռևս հստակեցված չէ, սակայն, այցի ամսաթիվը և օրակարգը նախապես կհայտարարվեն: