Mahmut Sezer-ն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 43545/09)
Դիմումատու Mahmut Sezer-ը (ծնվ. 1923թ.) Թուրքիայի քաղաքացի է:
1977թ. փետրվարին պրն Sezer-ը ձեռք է բերել 338քմ հողատարածք: Կառուցապատելու վերաբերյալ նրա բոլոր դիմումները մերժվել են, քանի որ այդ տարածքը 1982թ. փետրվարի 3-ի զարգացման ծրագրով որակված է որպես «կանաչ տարածք»
Պրն Sezer-ը, հիմնվելով ՄԻԵԿ առաջին արձանագրության առաջին հոդվածի վրա (սեփականության պաշտպանություն իրավունք), պնդում է, որ հնարավորություն չունի օգտվել իր՝ որպես սեփականատիրոջ իրավազորությունից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի խախտում: Դատարանը սահմանել է 10,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և նշել է, որ կրած նյութական վնասի չափի վերաբերյալ դեռևս չեն կատարվել հաշվարկներ, ուստի դրա չափը կհրապարակվի հետագայում:
Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին ֆրանսերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: