ՄԻԵԴ վճիռ. Մակաևան ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_big
ECHR 262 (2014)
18.09.2014
Մակաևան ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 37287/09)

Դիմումատուն Այմա Մակաևան (ծնվ 1946թ.)  Ռուսաստանի քաղաքացի է: Գործը վերաբերում է 2009թ. հուլիսին նրա 29-ամյա որդու՝ Ապտի Զայլանովի անհետացմանը: Տվյալ ժամանակահատվածում պրն Զայլանովը մեղադրվում էր անօրինական զինված խմբավորմանը անդամակցելու համար, սակայն հետագայում մեղադրանքը հանվել էր, և պրն Զայլանովը ազատ էր արձակվել: 

2009թ. հուլիսի սկզբին տիկին Մակաևան անանուն հաղորդագրությունից իմացել է, որ ոմն երիտասարդ, որը նման է իր որդուն, գտնվում է հիվանդանոցում: 2009թ. հուլիսի 7-ին նա դիմել է դատախազություն: Մի քանի ժամ անց նա որոշակի տարածությունից ականատես է եղել իր տղային հիվանդանոցից մեքենայով տեղափոխելուն: Այդ օրվանից հետո իր որդուն նա այլևս չի տեսել: Տիկին Մակաևան դիմել է դատախազությանը և այլ մարմինների՝ խնդրելով պարզել իր որդու անհետացման հանգամանքները: Պատկան մարմինները սկզում հրաժարվել են սկսել հետաքննություն, ապա 2009 թ. հուլիսին հարուցվել է քրեական գործ, որը մնացել է առկախ: Պատկան մարմինները հրաժարվել են քրեական գործ հարուցել բուժանձնակազմի նկատմամբ այն հիմքով, որ վերջինս հրազենային վնասվածք ունեցող հիվանդին ընդունելուց հետո համապատասխան մարմիններին տեղյակ չի պահել:

Տիկին Մակաևան բողոքում է, որ իր որդու՝ ՄԻԵԿ 2-րդ հոդվածով սահմանված իրավունքը խախտվել են, քանի որ պաշտոնատար անձինք չեն իրականացրել արդյունավետ քննություն: Նա պնդում է, որ իր որդին անօրինական կերպով ձերբակալվել է, ապա սպանվել պետական ծառայողների կողմից: Նա նաև բողոքում է, որ խախտվել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ագելքի իրավունքը՝ հաշվի առնելով իր կրած հոգեկան ապրումները՝ կապված որդու անհետացման հետ, խախտվել է նաև 5-րդ հոդվածով նախատեսված ազատության և անվտանգության իրավունքը՝ հիմք ընդունելով ձերբակալման անօրինականությունը: Գանգատում նշվում է նաև 13-րդ հոդվածով նախատեսված իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը՝ 2-րդ հոդվածի հետ համակցությամբ, իսկ որպես հիմք, նշվում է պաշտոնատար անձանց կողմից տիկին Մակաևայի բողոքների հիման վրա արդյունավետ քննություն չանցկացնելու փաստը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է 2-րդ հոդվածի (պրն Զախարովը ենթադրվում է մահացած) խախտում (կյանքի իրավունք, կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պոզիտիվ պարտականություն, հետաքննություն անցկացնելու պարտականություն), ինչպես նաև՝ 3-րդ , 5-րդ, 13-րդ (համակցությամբ 2-րդ հոդվածի հետ) խախտումներ: Սահմանվել է 60,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, 2450 եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Գործին վերաբերող մանրամասներին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: