Մեկ շաբաթում գրանցվել է 147 արտակարգ դեպք. Զոհվել է 8, տուժել՝ 46 մարդ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 147 կենցաղային կանչ, 79 հրդեհ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 17 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: 

Մեկնաբանություններ