Մեկնարկել է «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագիրը Արցախի զորամասերում

05.06.2014-ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագրի շրջանականերում Արցախի զորամասերում ժամկետային զինծառայողների և սպաների շրջանում հանդես է եկել դասախոսություններով:

Ինչպես հաղորդվում է ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում, Արա Զոհրաբյանը խոսել է պետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և դրանց փոխհարաբերությունների, ինչպես նաև քաղաքացու ընդհանուր իրավունքների և պարտականությունների մասին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը զինծառայողներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավական կարգավիճակի մասին թեման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանությունների դիրքորոշումները՝ ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության խնդիրների և ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ լուրերի տարածման խնդիրների մասին:«Հայ ժողովուրդը հաղթանակել է իրեն պարտադրված պատերազմը և եկել է մի փուլ, երբ պետք է միջազգային իրավունքը օգտագործելով ապահովել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և քանի դեռ հայ զինվորը կանգնած է առաջնագծում ճանաչման գործընթացը հնարավոր է կայացնել: Առանց սահմանին կանգնած հայ զինվորի անհնար է խոսել միջազգային իրավունքի համակարգում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին»,-նշել է Զինավոր Մեղրյանը:

Ռազմական հանցագործությունների և քրեական պատասխանատվության ենթարկելու մասին ելույթով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանը՝ ներկայացնելով զինվորների սպաների իրավունքները քրեական գործերով վարույթների ընթացքում:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: