Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր նախագահ է ընտրել

Cour plénière

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ է ընտրվել Իսլանդիայի դատավոր Ռոբերտ Սպանոն։ Սպանոն այս պաշտոնում կփոխարինի Հունաստանի դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսին։ Այս մասին նշվել է ՄԻԵԴ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Սպանոն աշխատում է ՄԻԵԴ դատավորների կազմում 2013 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 2019 թվականի մայիսի 5-ին ՄԻԵԴ փոխնախագահ է ընտրվել։ Նա բարձրագույն կրթություն է ստացել Իսլանդիայում, եվրոպական և համեմատական իրավունք է ուսումնասիրել Օքսֆորդի համալսարանում:

Ռոբերտ Սպանոն կսկսի իրականացնել ՄԻԵԴ նախագահի պարտականությունները սույն թվականի մայիսի 18-ից։