Հրդեհ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի 26 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում ՝ երկհարկանի շինության տանիքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: