ՀՀ օրենքների նախագծերի հանրային և մասնագիտական քննարկումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև այդ նախագծի կարգավորումներից բխող՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը:  Նախագծերի փաթեթը ներկայացված է  նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝  http://www.mlsa.am/?p=11279:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է անցկացնել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներին մասնակցելու Ձեր հայտերը կարող եք ներկայացնել մինչև ս/թ. սեպտեմբերի 20-ը [email protected] էլեկտրոնային հասցեով կամ աշխատանքային կարգով՝ զանգահարելով Աշխատանքի և զբաղվածության վարչություն՝ 010 565354 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ