Թիվ ՎԴ/4546/05/15- Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության հիմքերին: Վճռաբեկ դատարանը բացահայտել է, թե որ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում անձը կարող է ենթարկվել այդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության: Նախ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ որպես ընդհանուր կանոն՝ պատասխանատվության առաջացման համար ինչպես հողամասի զավթումը, այնպես էլ դրա հետևանքների վերացումը նույն անձի կողմից պետք է կատարվեն: Այնուհետև Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ապօրինի տիրապետող անձը համայնքի ղեկավարի կողմից նախազգուշացվել է տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները վերացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդ չի վերացրել հողամասի ինքնակամ զավթման հետևանքները, ապա կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ անկախ նրանից, որ զավթումն ինքը չի իրականացրել:
Վերջին լուրեր
Ամենաընթերցվածներ
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ արձանագրվել է անձնական, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 07-ին Հայաստանի դեմ վճիռ է հրապարակել՝ արձանագրելով անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և խտրականության արգելքի խախտում։ Կառավարությունը պարտավոր...
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում
«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի...
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի նիստում Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի...
ՀՀ օրենքը Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին
Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված...
Կրիպտոակտիվների հասկացության և դրանց հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական փոփոխությունները
2024 թվականի նոյեմբերի 21-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։