Հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ

gp-UNՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են փախստակկների հետ առընչվող  խնդիրներ, ինչպես նաև գլխավոր դատախազության և ՄԱԿ-ի ՓԳՀ  գրասենյակի համագործակցության հարցեր:

Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը նշել է, որ փախստականների խնդրներն արագ կարգավորելու  ՀՀ  պետական մարմինների աշխատանքին իրենք արդեն իսկ ծանոթ են՝ Ադրբեջանից Հայաստան եկած և այստեղ հատատված ընտանիքի օրինակով, ինչը չի կարելի ասել հարևան պետության մասին, քանի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած հայաստանցի ընտանիքն արդեն չորս տարի է Ադրբեջանում կալանքի տակ է պահվում:  

Քրիստոֆ Բիերվիրթը շնորհակալություն է հայտնել Սիրիայի քաղաքացի Լոկման Ալիի Հասիին՝  սահմանի ապօրինի հատման  համար առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին Գլխավոր դատախազության որոշման համար, կարևորելով  այս հարցի շուրջ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու  Գլխավոր դատախազության պատրաստակամությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Է. Բաբյանը նշել է, որ Հայաստանն առավել քան լավ է պատկերացնում փախստականի կարգավիճակի  նրբությունները: 

«Ցավոք նման երևույթները շարունակվում են նաև այսօր: 21-րդ դարում միջազգային հանրությունը դեռևս ականատես է լինում տեղահանումների ու ազգային արժեքների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների, որի վառ օրինակն էր Սիրիայում հայկական Դեր-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը»,- նշել է  Է. Բաբայանը՝  հավելելով, որ ՀՀ դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում օրինական և անաչառ լուծում տալ փախստակկների հետ առընչվող խնդիրներին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ դատախազությունն այսուհետ ևս  պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի ՓԳՀ  գրասենյակի հետ փախստականների իրավունքները պաշտպանելու գործում: 

Աղբյուրը՝ genproc.am