Հայ օգնության միությունը գրենական պիտույքներ է տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին

Հայ օգնության միության Հայաստանի Շրջանային վարչությունը շարունակում է աջակցել ՀՀ կրթական ոլորտին: Այս անգամ վարչությունը ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրել է գրենական պիտույքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարությունից:

Ընդհանուր առմամբ` գրենական պիտույքներ է տրամադրվել 3210 աշակերտի, որից 813` 1-ին, 993` 2-րդ, 704` 3-րդ և 700` 4-րդ  դասարանցիների:

Ըստ մարզերի` գրենական պիտույքներ է տրամադրվել  ՀՀ Տավուշի մարզի` 2419, Գեղարքունիքի` 411, Արարատի` 89 և Վայոց ձորի` 102 առաջինից չորրորդ դասարանցիների: Հայաստանի Շրջանային վարչության որոշմամբ գրենական պիտույքներ է տրամադրվել նաև Սպիտակի թվով 189 երկրորդ դասարանցու: