Հայ-թուրքական սահմանին հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել:

Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան:

Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:

Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները:

ՀՀ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայություն