Աղքատությունը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը, այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանի խոսքերով պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն և աղքատությունը նվազի. «Աղքատության դեմ պայքարը իրականում տնտեսության զարգացման և աշխատանքի ապահովման հնարավորության մեջ է»:
Մանե Թանդիլյանը նաև հայտնեց, որ կուտակային կենսաթոշակային հմակարգի պարտադիր բաղադրիչը որոշ ժամանակով հետաձգվել է, այլ առաջարկներ դիտարկելու համար:
«Պետք է հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»,- նշեց նա: