Խոսրովի անտառում հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են

Օգոստոսի 23-ին, ժամը 09:00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են:

Նախորդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:

Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են: