Իրանը խնդրել է ՄԱԿ-ին դատապարտել Իսրայելին

Iran and Israel flag

Իրանը խնդրել է ՄԱԿ-ին դատապարտել Իսրայելին՝ Թեհրանի նկատմամբ սպառնալիքների քաղաքականություն վարելու համար։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև խնդրել է ՄԱԿ-ին հսկողության տակ առնել Թել Ավիվի ենթադրյալ միջուկային ծրագիրը։ 

Այս տարվա սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Խոշրոուն ուղերձ է ուղարկել համաշխարհային կազմակերպությանը։ Ուղերձը հասցեագրված Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին:

«Թել Ավիվում միջուկային զենքի առկայությունը տարածաշրջանի անվտանգության համար մեծ սպառնալիք է ներկայացնում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իրանը կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Իսրայելի վարած քայքայիչ քաղաքականության դեմ, ինչպես նաև՝ հաստատուն դիրքորոշում դրսևորել, որպեսզի Թել Ավիվը գործի միջազգային կանոններին ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան։ Իրանը պնդում է, որ Իսրայելը պետք է միանա «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի խոսքերով՝ Իսրայելի միջուկային ծրագիրը պետք է գտնվի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում գտնվում Է շուրջ 80 միջուկային մարտալիցք, սակայն դրանցից ոչ մեկը չի պատկանում Իրանին։ Այդ ցուցակում նա հիշատակել է նաև Իսրայելին՝ 80 միավոր միջուկային զենքով: Միևնույն ժամանակ, Իսրայելը պաշտոնապես չի հաստատել և չի հերքել երկրում մարտագլխիկների առկայության մասին Իրանի հնչեցրած հայտարարությունը։