Թափուր աշխատատեղ՝ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

Թափուր պաշտոնի անվանումը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ:

Գործունեության ոլորտներն են` առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, կրթություն, հանգիստ, մշակույթ եւ կրոն:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

*Բարձրագույն տնտեսագիտության կամ հանրային ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման կամ հանրային կառավարման ոլորտի կրթություն:

*5 (հինգ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում:

*Ծրագրային բյուջետավորման իմացություն:

*Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

*Իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն:

*Ծառայողական պարտականություների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:

*Համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

*Դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

*Տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին:

*Արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին:

*Մեկ լուuանկար` 3×4 uմ չափի:

*Անձնագրի պատճենը:

*ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05 սեպտեմբերի 2017թ.:

Մրցույթը կկայանա 2017 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 13:00-ը՝ բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Բյուջետային գրասենյակի գործառույթները սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, իսկ համակարգող փորձագետի եւ փորձագետների լիազորությունները? համապատասխան պաշտոնի նկարագրով:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորություններին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):