Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ՍԴ անդամի ընտրություններում առաջադրված Էմիլ Բաբայանը 51 կողմ և 3 դեմ ձայնով չընտրվեց:
«Այսպիսով ՍԴ դատավոր չի ընտրվել», – ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ անվավեր քվեաթերթիկ չի եղել:
Հավելնք, որ ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամովորների ընդհանուր թվի 3/5-րդով, այսինքն՝ ընտրվելու համար Էմիլ Բաբայանը պետք է ստանար 63 կողմ ձայն: