ԵՄ-ն Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ԱՀԿ՝ ավտոմեքենաների հակադեմպինգային մաքսատուրքերի առնչությամբ

Եվրամիությունը մայիսի 21-ին Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Գերմանիայից եւ Իտալիայից ներկրվող թեթև մարդատար ավտոմեքենաների հակագնագցման (հակադեմպինգային) մաքսատուրքերի առնչությամբ:

Ինչպես նշված է ԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում, «հակադեմպինգային տուրքերն անհամատեղելի են ԱՀԿ-ի նորմերին` մասնավորապես 1994թ. Հակադեմպինգային համաձայնագրին»: ԱՀԿ-ի գործող կանոնադրության համաձայն` կողմերը 60 օր ժամանակ ունեն հարցի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնելլու համար, որից հետո, հարցը չլուծվելու դեպքում, Եվրամիությունը իրավունք ունի պահանջել ձևավորելու միջնորդական փորձագիտական խումբ:

Նշենք, որ սա ԵՄ-ի արդեն երրորդ հայցն է ՌԴ-ի դեմ ԱՀԿ-ում, որին Ռուսաստանը միացել է 2012 թ. օգոստոսին:

Աղբյուրը` http://www.wto.org/english/news_e/news14_e/ds479rfc_21may14_e.htm

Մեկնաբանություններ