Դպրոցից ԲՈՒՀ. ինչպես ընտրել մասնագիտություն

"Group of college students in the university amphitheatre, they are sitting and doing an exam."

<<Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն>> ՀԿ-ը Կրթության նախարարության հովանավորությամբ անցկացրել է <<Երիտասարդների ապագա մասնագիտությանընտրության կողմնորոշում>> ծրագիրը։ Երևանի և 4 մարզի՝ Արարատի, Արմավիրի, Տավուշի և Լոռու  թվով 20 դպրոցի ավագ դասարանների աշակերտնրի համար կազմակերպվել են խորհրդատվական դասընթացներ, որոնց նպատակն է  ավելի պատկերավոր ներկայացնել դպրոցից բուհ անցնելու գործընթացը, ծանոթացնել  ՀՀ-ում գործող կրթական ծրագրերին ու բուհերին, ներկայացնել ամենաարդիակն և աշխատաշուկայում պահանջորկ ունեցող մասնագիտությունները։

Հինգ ամիս տևողությամբ Ծրագրի շրջանակներում նախ կատարվել է աշխատաշուկայի և մասնագիտությունների արդիականության հետազոտություն, որոնք օգտագործվել են աշակերտներին մասնագիտաությունների ցանկ ներկայացնելու և ծրագրում տվյալ ոլորտի փորձագտների ընդգրկլու համար։ Իրենց ոլորտում մասնագիտական հաջողությունների հասած տասը մասնագետ դասընթացների ընթացքում ներկայացրել են յուրաքանչյուրն իր մասնագիտությունը, արդեն փորձառուի տեսանկյունից խորհուրդատվություն տվել ապագա ուսանողներին։ 

Ծրագրին մասնակցած աշակերտների հեմար հայտարատվել է մրցույթ՝ իրավական ոլորտին առնչվող  որևէ խնդրի լուսաբանում, որը պետք է ներկայացվր էսսեի տեսքով։ Ծրագրին ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտների համար նախատեսված են նվերներ։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել գնահատելու ծրագրի արդյունավետությունն ու առաջարկներ անել։ Ըստ ստացված արձագանքների, աշակերտները ցանկություն են հայտնել կրին լսել նման դասընթաց, ավելի շատ մասնագիտությունների հարցեր ուղղելու հնարավորություն ունենալ։