«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն. Սփյուռքի նախարար

Սփյուռքի նախարար  Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի եւ ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին:

Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:

ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»