Բագնիևսկին ընդդեմ Լեհաստանի 

Դիմումատուն, Յացեկ Բագնիևսկին, ազգությամբ լեհ է, ծնվել է 1965 թվականին և ապրում է Լեհաստանի Բիդգոշ քաղաքում: Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել, իր նախկին կնոջ երեխայի հայրությունը վիճարկելու համար:

1995 թվականի սեպտեմբերին Դիմումատուն և նրա գործընկերուհին ամուսնացել են. 1997 թվականի փետրվարին ծնվել է Դիմումատուի ենթադրյալ որդին: Դիմումատուն, հանդիսանալով ծնված երեխայի մոր ամուսինը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում գրանցվել է որպես երեխայի հայր. Մի քանի տարի անց Դիմումատուն ամուսնալուծվել է իր կնոջից:

Ամուսնալուծությունից հետո Դիմումատուն կասկածել է իր նախկին կնոջ երեխայի հայրության փաստի վրա: Դիմումատուն համապատասխան մարմին փաստաթղթեր է ներկայացրել և ոչ դատական ​​կարգով ԴՆԹ գենետիկական թեստավորում է պատվիրել, հայրության ճանաչման նպատակով. Դիմումատուի ներկայացրած նմուշների հիման վրա իրականացված ԴՆԹ փորձաքննությունը պարզել է, որ Դիմումատուն չի հանդիսանում իր նախկին կնոջ երեխայի կենսաբանական հայրը:

Դիմումատուն հայրության մերժման հայց է ներկայացրել Բիդգոշի շրջանային դատարան: Քաղաքացիական գործի շրջանակներում Բիդգոշի շրջանային դատարանը կրկին ԴՆԹ գենետիկական թեստավորում անցկացնելու որոշում է հրապարակել, սակայն Դիմումատուի նախկին կինը և երեխան հրաժարվել են կատարել դատարանի որոշումը:

Հիմք ընդունելով Դիմումատուի նախաձեռնությամբ իրականացված գենետիկական թեստավորման արդյունքները, 2012 թվականի դեկտեմբերին Բիդգոշի շրջանային դատարանը որոշել է, որ Դիմումատուն չի հանդիսանում երեխայի կենսաբանական հայրը: Դիմումատուի նախկին կինը բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ. Հիմք ընդունելով նրա բողոքը, Բիդգոշի շրջանային դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած հայցը, հայրությունը վիճարկելու մասին. Դատարանը հայտարարել է, որ ոչ դատական ​​կարգով իրականացված բժշկական փորձաքննության արդյունքները չեն կարող քաղաքացիական գործով հիմնավոր ապացույցներ համարվել: Ելնելով երեխայի շահերից` Դատարանը նաև արձանագրել է, որ գենետիկական փորձարկման արդյունքները չեն կարող օգտագործվել գործի շրջանակներում, եթե բացակայում է երեխայի համաձայնությունը.

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում. Վերջինս բողոքել է հայրության մերժման համար իր ներկայացրած հայցը մերժելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։