Թավիթյան հիմնադրամը և ԱՄՆ Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցը հանրային քաղաքականություն և հանրային կառավարում ուսուցման ծրագրի համար հայտեր են ընդունում։
Ծրագրին կարող են դիմել պետական մարմիններում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիներ։
Ծրագիրը կտևելու է 5 ամիս՝ 2019 թ․ հունվարից հունիս ամիսներին։ Մասնակիցների բնակության, ուսման, վիզայի, տեխնիկայի, առողջական ապահովագրության ծախսերը հոգում է Թավիթյան հիմնադրամը։
Ֆլետչերի դպրոցի հավաստագրեր կստանան մասնակիցները, որոնք հաջողությամբ կավարտեն ծրագիրը։ Բոլոր մասնակիցներից կպահանջվում է ծրագրի ավարտից հետովերադառնալ ՀՀ՝ ձեռք բերված մասնագիտական հմտությունները կիսվելու նպատակով։
Ծրագրին դիմելու համար այցելեք՝ Tavitian Foundation Advanced Training Certificate Program in Public Policy & Public Administration 2019 – The Fletcher School of Law and Diplomacy։
Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հուլիսի 9-ը։