ԱՄՀ ղեկավարը հայտարարել է կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսության անկման մասին

Կորոնավիրուսային համաճարակի հետևանքներն արդեն իսկ հանգեցրել են համաշխարհային տնտեսության անկման: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։

«Արդեն պարզ է, որ մենք անկում ենք ապրում», – ասել է նա: ԱՄՀ ղեկավարը շեշտել է, որ այս անգամ կանխատեսվում է «բավականին խորը» անկում:

«Մենք խստորեն կոչ ենք անում երկրներին համակարգված միջոցներով պայքարել համաճարակի դեմ, որպեսզի կարողանանք կրճատել անկման ժամանակահատվածը»,-հավելել է Գեորգիևան: Նա կոչ է արել բոլոր երկրներին խիստ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսից պաշտպանվելու համար: 

Ըստ ԱՄՀ գնահատականի, զարգացող շուկաներ ունեցող երկրները կարճ ժամանակահատվածում պետք է առնվազն 2,5 միլիարդ դոլար գումարի միջոցներ ունենան։ Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին։