ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ խորհրդի կազմում վարչապետի ներգրավելու մասին օրենք

Այսօր Ազգային ժողովն ընդունեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան նշեց, որ նախագծի նպատակը վարչապետի ՀԱՊԿ-ի խորհրդի կազմի մեջ մտնելն է.

«Մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն՝համաձայն որի կարող է լինել նաև Վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»:

Նախագիծը Աժգային ժողովն ընդունեց միաձայն: