Լեգալ Ինֆոն զրուցել է Սիլ ինշուրանս ապահովագրական ընկերության նորանշանակ տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ։ -   Որքա՞ն ժամանակ եք այս ոլորտում աշխատում և ի՞նչ ուղղություններով եք զբաղվել հիմնականում։ -   Ապահովագրական գործը իմ բուն մասնագիտությունն է, և ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը  եղել է առաջին ապահովագրական ընկերությունը, որտեղ ես ոտք եմ դրել դեռևս ուսանողական տարիներին: Բավականին երկար տարիներ աշխատել...
ՔԿՀ-ներում առողջապահական համակարգի բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Լեգալ ինֆոն զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ։ -Նախ խոսենք այն մասին, թե ի՞նչ խնդիրներ ունի քրեակատարողական համակարգի բուժծառայությունը ներկայումս։ Ո՞րն է ՔԿՀ-ներում բուժօգնության ոչ պատշաճ  պայմանների պատճառը։ -Նախ խնդիրները միայն այս պահի դրությամբ չեն: Խնդիրները տարիներ ի վեր եղել...
      Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված էլեկտրոնային նորարարության մասին զրուցել ենք  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական Արամ Կարախանյանի հետ։ -     Ի՞նչ նպատակով է Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել առցանց հերթագրման համակարգը:   Հարկադիր կատարման ծառայությունում առցանց հերթագրման համակարգը ներդրվել է քաղաքացիների սպասարկման որակը բարելավելու նպատակով: Մասնավորապես, ներդրված համակարգը թույլ է...
1998 թվականից ի վեր՝ առաջին անգամ 2017 թվականին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի գույքի հավատարմագրային կառավարման ինստիտուտում կատարվեցին փոփոխություններ:  Այս մասին զրուցել ենք Ի-Էլ-ԷԼ գործընկերություն իրավաբանական գրասենյակի փաստաբան Յուրի Շիրինյանի հետ։ -Պարոն Շիրինյան, նախ անդրադարձեք՝ ի՞նչ ասել է հավատարմագրային կառավարում։ - Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով կառավարման հիմնադիրը, որը գույքի սեփականատերը կամ օրենքով...
      Նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես հարց է առաջանում, թե այս անգամ որ ոլորտի մասնագետներին է այն փոխարինելու: Իրավաբաններն ու իրավաբանությունը նույնպես զերծ չեն մնում այս փոփոխություններից: Արհեստական ինտելեկտն արդեն ներթափանցել և շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել տարատեսակ ոլորտներում, ինչպես, օրինակ՝ բժշկության, կրթական, բնապահպանական, գյուղատնտեսական ոլորտների,...