ELL PARTNERSHIP LLC

Ռուսաստանի, Ուկրաինայի և Իտալիայի իրավաբանները այցելել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

image_gallery2014թ. հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում հավաքվել էին շուրջ 90 իրավաբաններ Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից: Այս երկրները հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ այն պետությունները, որոնցից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է առավել մեծ քանակությամբ գանգատներ:

Դատարանը նրանց հետ անց է կացրել ուսումնական բնույթ կրող հանդիպում: Հիմնական ուշադրությունն ուղղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատների ներկայացման ընթացակարգին: Այսպիսի հանդիպումները կազմում են Եվրոպայի խորհրդի գործունեության անբաժանելի մասը, որի նպատակն է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը: Հանդիպման մասնակիցները հանդիպման արդյունքում ավելի լավ պատկերացում են կազմում մարդու իրավուքների պաշտպանության եվրոպական համակարգի, նախադեպային իրավունքի, գանգատի ընդունելիության չափանիշների և ժամանակակից զարգացման միտումների մասին: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Դատարանի վճիռները կենսագործելու հետ կապված հարցեր:

Ոսումնական հանդիպումը կազմակերպվել էր Իրավական համագործակցության և փոխօգնության եվրոպական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աջակցությամբ:

Հոկտեմբերի 7-ին հյուրերի համար ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը :

Սկզբնաղբյուր  Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայք:

Մեկնաբանություններ

82 դիտում

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: