ELL PARTNERSHIP LLC

ՄԱԿ

ՄԱԿ-ում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնաբանել են ռուսական ավտոշարասյան մուտքը Ուկրաինայի տարածք

A woman and a boy walk near trucks of a Russian convoy carrying humanitarian aid for Ukraine near a Russia-Ukraine border crossing point in Rostov RegionՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնաբանել են Ուկրաինա տարածք` Լուգանսկի մարզ, ուրբաթ օրն ուղևորված ռուսական մարդասիրական ավտոշարասյան շուրջ ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դեպի Լուգանսկ ավտոշարասյան մուտքի մասին տեղեկությունները նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «լավ նորություն» է անվանել: Մինչդեռ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլիչենկոն ռուսական բեռնատարների մուտքը Ուկրաինայի տարածք վերջինիս տարածքային ամբողջականության աղաղակող խախտում է որակել:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Արդարադատության միջազգային դատարան

ՄԱԿ-ի ԱԽ-ն այց է կատարել Արդարադատության միջազգային դատարան

ICJՄիավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը օգոստոսի 11-ին այց է կատարել Արդարադատության միջազգային դատարան: Այցելությունն սկսվել է Անվտանգության խորհրդի և Միջազգային դատարանի նախագահների անձնական հանդիպումով: Հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին Միջազգային դատարանի կարևորությունը, դատարանի դերին, Անվտանգության խորհրդի հետ վերջինիս կապին, և կողմերի համար ընդհանուր նշանակություն ունեցող այլ  կարևոր հարցեր: Այդ մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի կարևորագույն դատական մարմինն է: Հիմնադրվել է 1945 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ և իր գործունեությունն սկսել է 1946 թ. ապրիլին: Դատարանի նստավայրը Հաագայի (Նիդերլանդներ) Խաղաղության պալատն է: ՄԱԿ-ի 6 հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում: 

Կարդալ ավելին...

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան

Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան (էլ․գրադարան), որտեղ ներառված են  ՄԱԿ-ի հայաստանյան կառույցի բազմաբնույթ հրատարակումներ և տպագիր նյութեր, դասակարգված ըստ Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի և հիմնադրամների: Հիմնականում հրատարակումներն ամբողջական են, տրված PDF տարբերակով:

ՄԱԶԾ ՄԱՓԳՀ ԱՀԿ ԱՄԿ
ՄԱԲՀ ՊՀԾ
ՊԳԿ
ՄԱՁԻԱՀ
ՄԱՄՀ ՀՏՎ ՄԱԱԶԿ ՄՄԿ

Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի և հիմնադրամների  ՏԵՂԵԿԱԳՐԵՐ

Հրատարակումներ 2012

Հրատարակումներ 2013

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Աբխազիա,Հարավային Օսիա,ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա,ներքին տեղահանված անձինք,Վրաստան,փախստականներ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Վրաստանի առաջարկած բանաձևը ներքին տեղահանվածների և փախստականների վերաբերյալ

05.06.2014-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 68-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի կողմից առաջարկված «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալի շրջանից/Հրավային Օսիայից (Վրաստան) ներքին տեղահանված անձանց և փախստականների դրության մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 69 կողմ, 13 դեմ և 79 ձեռնպահ ձայներով: Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել նաև Հայաստանի Հանրապետությունը:

Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Գլխավոր ասամբլեան ճանաչում է բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների և նրանց ժառանգների, անկախ իրենց անկախ էթնիկական պատկանելությունից, իրավունքը` վերադառնալու իրենց հարազատ տները Վրաստանի ողջ տարածքում` այդ թվում Աբխազիայում և Ցխինվալի շրջանում/Հրավային Օսիայում»: Փաստաթուղթը նախատեսում է վերոհիշյալ անձանց` իրենց տներ կամավոր, անվտանգ, արժանապատիվ ու անարգել վերադարձի ժամանակացույցի մշակում:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ՄԱԿ,Միջազգային քրեական դատարան

ՄԱԿ-ի անկախ փորձագետներ. Անվտանգության խորհրդի վետոն կարող է Սիրիայում մարդու իրավունքների նոր խախտումների հանգեցնել

Միջազգային քրեական դատարան

Միջազգային քրեական դատարան

30.05.2014-ՄԱԿ-ի մի շարք անկախ փորձագետներ կարծում են, որ «սիրիական գործը» Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հանձնելու` Անվտանգության խորհրդի (ԱԽ) անընդունակությունը միայն նպաստում է Սիրիայում մարդու իրավունքների դեմ նոր հանցանքների ավելացմանը:

Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո էին կիրառել այն նախագծի դեմ, որով նախատեսվում էր «սիրիական գործը» հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քննությանը: 

ՄԱԿ-ի` թվով 8 փորձագետները մարդու իրավունքների տարբեր կողմերին վերաբերող հատուկ հայտարարության մեջ ընդգծել են, որ Սիրիայում ազգային մակարդակով որևէ հետաքննության բացակայության պայմաններում «սիրիական գործի» հանձնումը ՄՔԴ-ին ԱԽ-ի պարտականությունն է: ՄԱԿ-ի փորձագետների հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Չնայած ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների բազմաթիվ կոչերին` պատասխանատվության ենթարկելու Սիրիայում կատարվող հանցագործությունների մեղավորներին, անցյալ շաբաթ Մշտական անդամներից երկուսի` Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի հետևանքով Անվտանգության խորհուրդը չկարողացավ Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցը ՄՔԴ-ի քննությանը փոխանցելու որոշումն արտոնող բանաձև ընդունել: Կրկնակի վետոն, որը թույլ չտվեց ընդունել բանաձևը…կարող է Սիրիայի բնակչության իրավունքների հետագա լրջագույն խախտումների հանգեցնել: Մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անընդունակությունը կարող է հանգեցնել նոր չարագործությունների»:

Փորձագետներն ընդգծել են, որ բանաձևի ընդունումը կարող էր կարևոր քայլ հանդիսանալ սիրիական բնակչության պաշտպանության հարցում, ինչպես նաև կնպաստեր վերջ տալու նրանց անպատժելիությանը, ովքեր մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են թույլ տալիս: Այդ խախտումներից մի քանիսը կարելի է որակել իբրև մարդկության դեմ գործված հանցանքներ:

Ավելացնենք, որ հատուկ անկախ փորձագետները նշանակվում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (նստավայրը` Ժնև) կողմից` առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի քննության համար: Փորձագետների գործունեությունը անկախ բնույթ է կրում, նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և այդ աշխատանքի համար չեն վարձատրվում:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: