ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ Ռուբեն Էդուարդի Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում: Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևան քաղաքի դատավորներին է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին և ընդգծել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես իրավաբանի մասնագիտական ու մարդկային բարձր որակները,...
Այսօր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Այսօրվա նիստին ներկա էին նաև «Սասնա ծռերի» 11 անդամները՝ վերջիններիս նկատմամբ նշանակված 10-ժամյա սանկցիան լրացել էր: Սակայ նիստին ներկա չէր Կարո Եղնուկյանը, ինչպես հայտնի է՝ նա հրաժարվում է նիստին...
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹ՀՀ-ում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրին հավանություն տալու մասին›› արձանագրային որոշման նախագիծը: Իրավական ակտի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացման գործում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և հանրապետության...
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի...
36-ամյա Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի դեկտեմբերի 15-ին իր բնակարանում իրեն պարբերաբար խաբելու շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Գայանե Գ.-ի հետ, որի ընթացքում ննջասենյակից վերցրել է նախապես թաքցրած ազոտական թթվով լցված ներարկիչը, աննկատ թիկունքից մոտեցել է, փորձել է ներարկել, սակայն Գայանե Գ.-ն...