16 կյանքի պատմություն «Գնդակին հակառակ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսին

Պատերզամը  հեշտ է սկսել, դժվար է ավարտել   ու  անհանար է մոռանալ, սակայն այդ կարծիքին  չէ լուսանկարիչ Եսայի  Դուրմուզյանը:

«Միշտ  դժվար պահերին համախմբվում ենք, միահամուռ ուժերով  պայքարում, ուշադիր ու աջակցող դառնում  միմյանց  նկատմամբ, սակայն,  երբ  անցնում է վտանգը այդ  ուշադրությունը  պակասում է, իսկ  հետո վերանում»,- ասաց  լուսանկարիչը:

Ապրիլի 1-4-ը «Նոր Արվեստանոց»-ում կայացավ  ՝ Եսայի Դուրմուզյանի  ֆոտոցուցահանդեսը, որը  պատմում է ապրիլյան պատերազմի  հերոսների  մասին: 16 կյանքի  պատմություն, որոնք  առաջին հայացքից սև և սպիտակ  լուսանկարներն են, իսկ իրականում  շատ բան  կարող ես կարդալ լուսանկարի հերոս զինվորնորի աչքերում, որն էլ լուսանկարիչը ցանկացել է փոխանցել մարդկանց:

«Ֆոտոցուցահանդեսի միտքը վաղուց ունեի, ծանոթացա մյուս տղաների  հետ, զրուցեցի, ընկերացա և ստացվեց այն, ինչ հիմա կա: Հերոսները ծառայել են Հադրութում, Մատաղիսում, Ասկերանում, Մարտակերտում և բոլոր այն տարածքներում, որտեղ այդ օրերին թեժ մարտեր են ընթացել: Ես նույնպես ծառայել եմ Հադրութում, նույնիսկ  ուզում էի այդ օրերին կամավոր մեկնել Արցախ ու հերթագրվեցի զինկոմիսարիատում: Չնայած,  որ ծառայել էի  առաջնագծում, ինչին կարևորություն էր տրվում, բայց այդպես Էլ արձագանք չստացա»,- ասում է Եսային:

Եսայիի խոսքերով՝ մասնակիցները միանգամայն անծանոթ են եղել  միմյանց, սակայն ճանաչել ու ընկերացել են ֆոտոցուցահանդեսի  ժամանակ. «Տղաներից մի քանիսին ճանաչել եմ, որոնք մասնակցել են քառօրյային, բայց  միայն դա չի եղել ֆոտոցուցահանդեսի պատճառը: Այս  ցուցահանդեսը  նպատակ ունի  տղաներին հիշել ոչ ՛թե տոնից տոն կամ ապրիլի 2-ից հաջորդ տարվա ապրիլի 2-ը, այլ անընդհատ, որովհետև  մասնակիցներից  շատերն  ունեն  մեր կարիքը»,- պատմում  է  Եսային:

Լուսանկարիչի  խոսքերով՝  տղաներից  շատերն  ունեն նաև առողջական, ֆինանսական և աշխատանք  գտնելու հետ կապված խնդիրներ, նպատակներից մեկն էլ իրազեկելն  է հասարակությանը: Եսայիի համոզմամբ ֆոտոցուցահանդեսի շնորհիվ  կլինեն մարդիկ, որոնք իրենց օգնությունը  կառաջարկեն տղաներին: Հերոսներից մեկը ներկա պահին ունի վիրահատության կարիք:

«Անդրանիկ Աթալյանը պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել գլխի  շրջանում, ու նույնիսկ վիրավոր  ժամանակ օգնել է մարտական ընկերներին՝ փրկելով նրանց կյանքը: Վիրահատության կարիք կա, քանի որ մի աչքն ընդհանրապես չի տեսնում, մյուսի մեջ էլ բեկորներ կան, սակայն ռիսկը մեծ է սխալվելու, այդ դեպքում մյուս աչքի տեսողությունից էլ կզրկվի: Հույս ունենք, որ միգուցե արտասահամանում հաջող վիրահատություն  կատարեն»,- նշեց Եսային:

Չնայած այդ ամենին նա հույսը չի կորցնում և ժպտալով նայում է իր նկարին ու հարցնում, արդյո՞ք նման է իրեն:

Լուսանկարիչը չի բացառում նաև, որ  տղաներին կարող է լուսանկարել, օրինակ, 5 կամ ավել տարիներ անց՝ զուգահեռներ տանելով  ներկայի ու անցյալի  միջև, քանի որ  նպատակներից մեկն էլ  հենց դա էր՝ չմոռանալ ու հիշեցնել ոչ միայն պատերազմի օրերին, այլ նաև այն ժամանակ, երբ մեր կարիքն ավելի  շատ են զգում, իսկ խորագիրն  ինքնին խոսում է ցուցահանդեսի մասին.  ««Գնդակին հակառակ», այսինքն՝ ի դեմ մահվան, վտանգն անտեսելով,  հակառակ մահվան…»:

Նյութի հեղինակ՝ Ջեմմա Հովսեփյան