Օմբուդսմենը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Ombudsman-RAՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այդ մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը:

Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը:

Դեսպան Հրիսթեան բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել երկկողմ համագործակցային հարաբերությունները:

Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հերթին, ողջունելով ԵՄ պատվիրակության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում, ընդգծել է երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:

Աղբյուրը՝ www.ombuds.am