Տումելյայն ընդդեմ Լիտվայի

Սույն գործով Դիմումատուները Լիտվայի քաղաքացիներ են, և գործը վերաբերում է նրանց ամառանոցը քանդելու մասին որոշմանը։

Դիմումատուները 2003 թվականին գնել են անտառային հողատարածք: 2005 թվականին Դիմումատուները դիմել են հողամասի կառուցապատման թույլտվություն ստանալու համար, իսկ ավելի վաղ ստացել էին դատարանի որոշումը առ այն, որ նախկինում հիշյալ տարածքում եղել են շինություններ։

Տեղական ինքնակառավարման մարմինները տրամադրել են կառուցապատման թույլտվություն և մինչ 2007թ. կառուցվել է ամառանոցը և գրանցվել որպես 97 տոկոսով ավարտված շինություն։ 2011 թվականին իշխանությունները տեղեկություն են ստացել ապօրինի շինության մասին և դատախազությունը սկսել է կառուցման թույլտվությունը չեղարկելու և ամառանոցը քանդելու գործընթացը։

Առաջին ատյանի դատարանը գործն ավարտել է ի շահ Դիմումատուների, սակայն երկրորդ ատյանի դատարանը հաստատել է դատախազության պահանջը։

Դիմումատուները, կառուցման թույլտվություն տրամադրող տեղական ինքնակառավարման մարմինը և շրջակա միջավայրի պահպանության տեղական գործակալությունը ներկայացրել են բողոք օրենքի հիման վրա, սակայն Գերագույն դատարանը վերահաստատել է ամառանոցը քանդելու մասին դատարանի որոշումը։ Ամառանոցը քանդելու մասին որոշման հարկադրական իրականացումը վերջնականապես կասեցվել է ներպետական դատարանների կողմից 2015 թվականին։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության իրավունքի պաշտպանություն)՝ ամուսինները պնդում են, որ ամառանոցը քանդելու վերաբերյալ որոշումից հետո զրկվել են իրենց գույքից անարգել օգտվելու իրավունքից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով գործը, սահմանել է, որ Լիտվայի կառավարության կողմից կիրառված միջոցները համաչափ չեն նախանշված  իրավաչափ  նպատակին։

Այսպիսով, դատարանը արձանագրում է, որ կատարվել է Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունքի պաշտպանություն) խախտում: