Սեռական հանցագործությունների համատեքստում ավելի թիրախավորված են դարձել երեխաները

Վերջին տվյալների համաձայն ամբողջ աշխարհում սեռական բռնության է ենթարկվել 150 միլիոն աղջիկ և 73 միլիոն տղա, այսօր այս մասին հայտարարվեց «2015-2016թթ. սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահաըկությունները» հետազոտության արդյունքերի ներկայացման ժամանակ:

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի և Քննչական կոմիտեի հետ համատեղ:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ անդամ Տաթևիկ Աղաբեկյանը խոսելով սեռական բռնության դեպքերի մասին, հայտնեց, որ 2008-2016թթ. ընթացքում իրենց կենտորնն  աշխատել է 500 շահառուների հետ, որոնցից մեծ մասը եղել են ընտանեկան բռնության ենթարկված կանայք, իսկ  սեռական բռնության` 100 դեպք, որոնցից մինչև 2016 թվականը ոչ մի դեպք չի գնացել դատարան. «2016 թվականից սկսած մենք աշխատել ենք միայն սեռական բռնության դեպքերի հետ: Այս պահի դրությամբ 7 անչափահասի դեպք ունենք, որոնցից 6-ը աղջիկներ են, իսկ 1-ը տղա և 9 կանանց դեպքեր»:

Տաթևիկ Աղաբեկյանի խոսքերով կանայք չեն դիմում և չեն բարձրաձայնում, որ ենթարկվել են սեռական բռնության, քանի որ համարում են դա ամոթ. «Սեռական բռնության ենթարկված անձը ավելի շատ մտածում է, որ իրեն են մեղադրելու և ինքն է խայտառակ լինելու: Այդ պարագայում սկսում է մտածել իր անվան մասին»:

Տ. Աղաբեկյանը նշեց, որ չբարձրաձայնելու պատճառներից է նաև անվստահությունը իրավապահ մարմինների նկտամամբ, վախը բռնարարից և մի շարք այլ պատճառներ:

ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը հետազոտության ցուցանիշները ներկայացնելիս հայտնեց, որ սեռական հանցագործությունների թիվն ավելացել է: 2015-2016թթ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից  131 քրեական գործը` 2015 թվականին, Իսկ 157 քրեական գործը` 2016 թվականին:

Խոսելով մարզերում տեղի ունեցած դեպքերի մասին Դ. Թումասյանը հայտնեց, որ մարզերում սեռական հանցագործությունների թիվը Երևանի հետ համատած կրկնակի է, իսկ ամենամեծ թվաքանակը եղել է Արմավիրի մարզում:

Դավիթ Թումասյանի խոսքերով սեռական հանցագործությունների համատեքստում ավելի թիրախավորված են դարձել երեխաները և տուժողների մեծ մասը 14-16 տարեկան են:  2015թ. տուժողներից 76-ը եղել են անչափահաս, որոնցից 56-ը` աշակերտ, իսկ 2016թ. եղել են 115 անչափահաս տուժող, որոնցից 53-ը` աշակերտ:

«Կան դեպքեր, երբ մայրը տեղյակ է լինում, որ իր երեխան ապրում է սեռական կյանքով և հենց ինքն էլ օժանդակում է երեխային: Շատ են նաև դեպքերը, երբ ծնողները ամուսնացնում են իրեց անչափահաս երեխային, նրա հոգսերը հանձնելով ամուսնուն»,- ասաց նա:

Պարոն Թումասյանի խոսքերով կան դեպքեր, երբ երեխաները սեռական բռնության են ենթարկվել իրենց հոր, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների կողմից, որոնցից   մեծամասնությունը ինչպես տուժողների, այնպես էլ մեղադրյալների դեպքում պատկանում են ավելի ցածր սոցիալական խավին և չունեն զբաղվածություն:

Մեզ հետ զրույցում պարոն Թումասյանը հայտնեց, որ կան դեպքեր, երբ տուժող են հանդիսանում ոչ միայն իգական սեռի ներկայացուցիչները, այլ նաև արական սեռի ներկայացուցիչները. «2015-2016թթ. մենք ունեցել են 11-ական տուժող արական սեռի ներկայացուցիչ, իսկ ինչ վերաբերվում եմ մեղադրյալներին և կասկածյալներին, ապա դրանք բոլորը արական սեռի ներկայացուցիչներ են»:

Խոսելով այլ երկրներում կատարվող սեռական հանցագործությունների մասին նա հայտնեց, որ մեզ մոտ մյուս երկների հետ համամատած բավկանին նվազ է  այդ վիճակագրությունը. «Այստեղ խնդիրը ոչ թե զուտ քանակական ցուցանիշն է, այլ դրա տարածվածությունը: 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար դա բավակնին մեծ ցուցանիշ է»:

Նյութը` Ելենա Արամյանի