Ջրանջատումներ Գեղարքունիքի մարզում

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 7-ը ժամը 21.00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների,  «Սևան» Քրեակատարողական Հիմնարկի  ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերության պաշտոնական կայքը: