«Պետք է շատ արագ որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին». վարչապետ

«Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո և մենք պետք է շատ արագ որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին»,- այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ պետք է բացառել այն հանգամանքը, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, իսկ, թե՞ ինչպիսին կլինի դրա կառավարումը՝ պետական, թե մասնավոր՝ առանձին  քննարկման հարց է:

«Բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեց: Բաց, թափանցիկ հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 12-ին՝  Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ԲԷՑ-երը «Տաշիր Գրուպ»-ին հավատարմագրային կառավարման մասին որոշում էր կայացվել: