Կրակոցներ Վերնիսաժում. Կա զոհ

Այսօր Վերնիսաժի տարածքում, մոտավորապես ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել: Ականատեսների վկայությամբ՝ կրակոցները եղել են մի քանի հատ և իրար ետևից: Դեպքի վայում հայտնաբերվել են ատրճանակ, ինքնածիգ և կրակված պարկուճներ: 

Նախնական տեղեկություններով՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Սպանվածը Լոռու մարզի բնակիչ, 1974 թվականին ծնված Գ.Մ-ն է, իսկ վիրավորը՝ 1979 թվականի ծնված Վ․ Ա-ն է:

Այս պահին դեպքի վայրում ամենուրեք ոստիկաններ են, ովքեր շարունակում են օպերատիվ միջոցառումներ իրականացնել:

Նշենք, որ կրակոցների հետևանքով վնասվել է հարակից հյուրանոցի պատերն ու պատուհանները: