Էրգյունդողանն ընդդեմ Թուրքիայի 

 Դիմումատուն՝ Յալչըն Էրգյունդողանը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։  Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հանցագործության հետ կապված՝ իրեն դատապարտելու վերաբերյալ։ Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Բիրգյուն» («Մեկ օր») կոչվող օրաթերթում հոդված հրապարակելու պատճառով։

2005 թվականին Դիմումատուն աշխատե է «Բիրգյուն» օրաթերթում՝ որպես մեկնաբան։ Նույն թվականին չորս անձ՝ ներառյալ «Հանուն Թուրքիայի անկախության» (BTP) կուսակցության նախագահը, Դիմումատուի դեմ բողոք են ներկայացրել Ստամբուլի քաղաքային դատախազություն՝ հիմք ընդունելով  Դիմումատուի հրապարակած հոդվածը և լուսանկարները,որ նա ոտնահարել է իրենց պատիվն ու արժանապատվությունը և վնաս է հասցրել իրենց հեղինակությանը։

2010 թվականին Բեյողլու շրջանային դատարանը Դիմումատուին մեղավոր է ճանաչել՝ մամուլում տպագրված հոդվածի միջոցով չորս անձանց նկատմամբ անհարգալից լինելու համար։

Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով դատավարության ավարտին Թուրքիայի մայրաքաղաքի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուի նկատմամբ կալանքի փոխարեն՝ որպես խափանման միջոց, նշանակել է գրավ՝ 1․005 եվրո գումարի չափով։

 Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է և մերժել է պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման մասին Դիմումատուի պահանջի մնացած մասը։