Բելառուսը կանդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը 

Բելառուսը մտադիր է մինչև 2020 թվականի սկիզբն ավարտին հասցնել 2016 թվականից իրականացվող բանակցությունները՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության վերաբերյալ։ 

2016 թվականից Բելառուսը ակտիվ բանակցություններ է վարում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետություն դառնալու նպատակով։ «Մենք ակնկալում ենք արագացնել բանակցությունների գործընթացը և 2019 թվականի ավարտին անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը», – հայտարարել է Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Դմիտրիյ Կրուտոյը։ Նա նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակտիվ աշխատանքներ է տանում՝ այդ հարցի շուրջ բանակցային գործընթացը շուտ ավարտելու և ԱՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար։

Օրեր առաջ ԱՀԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ժնևում։ Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Բելառուսի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Հանդիպման ժամանակ Հայաստանի, Եվրոպական Միության, Չինաստանի, Կանադայի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և այլ երկրների ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են ցուցաբերել՝ Բելառուսի կառավարության կողմից ԱՀԿ-ին անդամակցելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք նաև նշել են, որ Բելառուսի անդամակցությունը ԱՀԿ-ին  կնպաստի միջազգային առևտրային համակարգի ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ 2003 թվականի փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է ԱՀԿ-ի 145-րդ անդամ պետություն։