Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Վահան Կոստանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,- գրել է նա։