Ապօրինի թմրանյութերի շրջանառության դեպք

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված  Ա. Ն.-ին տեսակցության 

եկած մոր մոտից հայտնաբերվել են նշագրիչներ, որոնց միջից  հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: