Ավտովթար Մարգարա-Տաշիր ճանապարհին. կա 1 զոհ, 3 վիրավոր

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մարգարա-Տաշիր ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: 

Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել Վեկտրա»-ի մյուս ուղևոր, 1983 թ. ծնված Աննա Քաչակուլյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: