«Նորքի զինված խմբի» գործով Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը փոխվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստին պաշտպանական կողմը միջնորդեց երեք ամբաստանյալի ազատ արձակել՝ Վլադիմիր Առաքելյանին, Հարություն Սարիբեկյանին և Խաչիկ Ավետիսյանին։ Փաստաբանները միջնորդություն ներկայացրին գրավի դիմաց ազատ արձակել ազատամարտիկներ Վլադիմիր Առաքելյանին և Խաչիկ Ավետիսյանին:

Նշենք, որ վերջինների համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել “Մեծն Տիգրան” աշխարհազորայինի ազատամարտիկները:

Հարություն Սարիբեկյանի պաշտպանը, ինչպես նշեցինք ևս ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց։ Պաշտպանը միջնորդության հիմք նշեց ամբաստանյալի առողջական լուրջ խնդիրները։

Հավելենք, որ վերջինիս համար ևս ազատամարտիկներն անձնական երաշխավորություն էին ներկայացրել:

Մեղադրող կողմը ներկայացված միջնորդությունների դեմ չառարկեց:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հրապարակեց որոշումը՝ բավարարելով միայն Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի դատավոր Արմեն Բելթաշյանը երկու ամբաստանյալների խափանմնան միջոցը փոխելու մասին որոշում կայացրեց։ Դատարանի դահլիճից ազատ արձակվեցին 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Էդվարդ Ներսիսյանը` «Ապարը»:

Հիշեցնենք նաև, որ Վահագն Սալնազարյանի և Վահան Շիրխանյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունները մերժեց դատարանը մերժել էր: