ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ալիխանյանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

2019 թվականի մարտի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:

Սույն գործով Դիմումատուները Շնող գյուղի բնակիչներ են: Նրանք այս գյուղում գտնվող վարելահողերի սեփականատերեր են հանդիսացել, որոնք հասարակության և պետության կարիքների համար օտարվել են հանքարդյունաբերության նպատակներով:

ՄԻԵԴ ներկայացված գանգատով Դիմումատուները պնդել են, որ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը հանդիսացել է իրենց եկամտի միակ աղբյուրը, և օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել:

Ներպետական դատական ատյանները Դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը: Հաշվի չի առնվել նաև նրանց` ապրուստի միջոցներից զրկելու հետևանքով պատճառված իրական վնասը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյո՞ք նրանք ի վիճակի էին այդ տարածքում նոր հողատարածք գնել: 

Այսպիսով, Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է բարոյական և նյութական վնասի համար Դիմումատուներին վճարել 10.800 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ