ՕԵԿ-ն հայտարարություն է տարածել՝ առաջարկելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի լուծման իր ելքը

Ստորև ներկայացնում ենք ՕԵԿ-ի հայտարարությունը.

Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել  ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ և հաղթանակած քաղաքացու Հայաստանի:

Այս առումով գլխավոր հարցը չպետք է լինի , թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը   40 օր, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն  ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Շարժման ամենամեծ ձեռքբերումը պետք է լինի այն մինչև իր  վերջնական նպատակին հասցնելը: Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով Ազգային ժողովում  ձևավորել բազմակուսակցական քաղաքական  և քաղաքացիական խորհուրդ, որը կերաշխավորի  ընտրական օրենսգրքի փոփոխությունը, արտահերթ ընտրությունների ազատ, արդար, առանց վարչական ճնշումների  և ընտրակաշառքի անցկացումը, կառավարության  բոլոր անդամների, պարտականությունները ընդամենը այդ ժամանակահատվածում, կդրվեն ապակուսակցական  աշխատակազմի ղեկավարների և հատուկ ծառայողների  վրա, որովհետև ոչ մի ժամանակավոր կառավարություն չի կարող ազդեցություն ունենալ  ընտրությունների վրա, քանի որ ժողովրդական այս  արդարացի ընդվզման ալիքի նպատակը ժողովրդի իշխանության ձևավորումն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով.

Կուսակցության քաղաքական խորհուրդը  ողջունում է նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունների՝ արդար ընտրությունների նախապայմանների մասին հայտարարությունը և կոչ է անում կյանքի կոչել այս  քաղաքական հանգուցալուծմը՝ նաև մեր հնչեցրած առաջարկի շրջանակներում:

Մեկնաբանություններ