Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահի կենսագրությունը

ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Գրիգորյանը:

Կենսագրություն

Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

1994 – 1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը:

2001 – 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
2006 թվականի սեպտեմբերի 11-ին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա:
2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2010 -2011 թթ. – ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ:
2011 – 2014 թթ. – ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ:
2014թ. – 2015 թվականի հունվարի 14-ը – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

14.01.2015-10.07.2018 թթ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահ

2015թ. հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում, զինվորական կոչումով փոխգնդապետ է:

2013-2014թթ. ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրագույն ռազմական կրթության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հանձնաժողովի որոշմամբ և 08.08.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 878 հրամանով հեռակա ուսուցմամբ ընդունվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի դոկտորանտուրա, որտեղ հաստատվել է դոկտորական ատենախոսության թեման՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ:

Հեղինակ է 45 գիտական հոդվածների ու աշխատությունների, իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք պետական և գերատեսչական պարգևներ: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի», «Անբասիր ծառայության համար 2-րդ աստիճանի», «Վազգեն Սարգսյան», «Ռազմական համալսարանի 90-ամյակ», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի», «Անձնվիրություն և անվեհերություն, «Միջազգային համագործակցման ամրապնդման», «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալներով, «ԼՂՀ պաշտպանության բանակ» հուշամեդալով, 2 անգամ «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»-ով, մի շարք պատվոգրերով:

Մեկնաբանություններ