«Քեզ տանելը անտանելի է, Տարոն». Քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Քաղաքացիները փակել են Երևան քաղաքապետարանի հարակից փողոցները. պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Հավաքվածները քաղաքապետարանի դիմաց են եկել «Քեզ տանելը անտանելի է, Տարոն», «Տարոն քո հերթն ա» գրությամբ պաստառներով:

Հավելենք, որ  ցուցարարներին միացան նաև «Ելք» խմբակցության ավագանու որոշ անդամներ: Խմբակցության անդամները քաղաքապետարանի շենքից դուրս եկան խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 11:00-ից, Երևանիք քաղաքապետարանի դիմաց քաղաքացիների նախաձեռնությամբ մեկնարկել է «Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիան:

Մեկնաբանություններ