Քաթարը հետաքննություն է նախաձեռնել Սաուդյան Արաբիայի դեմ ԱՀԿ-ում

Այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հաղորդել է Քաթարի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը։ 

Քաթարը բողոքել է քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունը Սաուդյան Արաբիայում արգելելու որոշման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ Քաթարի ներկայացրած հայցի վերաբերյալ։ Ավելի վաղ, Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ երկիրը հավատարիմ է մտավոր սեփականության իրավունքի սկզբունքներին և միջոցներ է ձեռնարկում՝ հեռարձակման ոլորտում տեղի ունեցող խախտումների և ապօրինի գործողությունների դեմ պայքարելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ