Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացների վերաբերյալ նախագիծը դրվել է քննարման

Այսօր քննարկման է դրվել «Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը  սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության ու բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության  նախարարը մինչև ընթացիկ  տարվա  հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող  փոխհատուցվող  դեղերի  ցանկը, ինչպես նաև հաստատում է հաջորդ տարվա  ընթացքում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ  պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող)  դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային  գների, պետության  կողմից դեղերի  ձեռքբերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը):

Նախագծի ընդունման նպատակն է ներդնել և կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող փոխհատուցվող դեղերի գնագայոցման մեխանիզմները: Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն փոխհատուցվող դեղերի մեծածախ ռեֆերենտային և հենակետային գները, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները, որի արդյունքում նախատեսվում  է պետական միջոցների ծախսի և վերահսկելիության արդյունավետության բարձրացում ինչպես նաև տնտեսումների բարձր ցուցանիշների արձանագրում: Առաջարկվող կարգավորումը նախատեսում է փոխհատուցվող դեղերի միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծում, որ հնարավորություն կնձեռնի ունենալ նախահաշվային գների որոշման միասնական մոտեցում:

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում

Մեկնաբանություններ