
«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ ծրագիր) ընդունումը պայմանավորված է՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/05-2025 արձանագրության 2-րդ կետի առաջին մասի «ե» պարբերության (անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի զարգացման ուղղությամբ Իջևան խոշորացված համայնքը դարձնելով 1 ամբողջական կլաստեր) հանձարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
