Վարչապետի աշխատակազմն անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը

Վարչապետի աշխատակազմն օգտագործելու է հայկական արտադրության գրիչներ: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Վարչապետի աշխատակազմը անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում»,- գրել է նա:

Նշենք, որ կառավարության վերջին նիստում նախարարների առջև դրված էին հայկական արտադրության համակարգիչներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով նույնը լինելու է նաև Ազգային ժողովում:

Մեկնաբանություններ