Վարչապետը քննարկել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է  ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ վերջինս  քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

 Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝  վարչապետին զեկուցվել է ենթակառուցվածքների շինարարության ընթացքը, ներկայացվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքները, ներդրողների ներգրավման ուղղությամբ կատարվող քայլերը:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է շինաշխատանքներն իրականացնել՝ խստորեն պահպանելով սահմանված ժամանակացույցը:

Մեկնաբանություններ